|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր Yerkir.am-ի հետ զրույցում «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը նշել էր, որ Կիրովի անվան մանկական զբոսայգին, ինչպես հավաստիացրել էր տեղի պահակը, վարձակալել են Երեւանի քաղաքապետարանից` Ղալումյան Ղեւոնդը եւ Ղուլարյան Աշոտը /Ղուլարյան Աշոտի եղբայրը Տավուշի մարզպետն է/:
Երեւանի քաղաքապետարանից փորձեցինք ճշտել, թե որքանով է իրականությանը համապատասխանում զբոսայգու պահակի տված ինֆորմացիան: Մեր հարցին ի պատասխան` քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն ասաց, որ այգու տարածքը վարձակալված է երկու ՍՊԸ-ների, իսկ որոշ մասն էլ` անհատի կողմից:
«Այգին վարձակալված է «Սատուրն-Ա ՍՊԸ»՝ տնօրեն Ս. Մինասյանի, «Մարգարիտա ՍՊԸ»՝ տնօրեն Ա. Տեր-Թովմասյանի եւ Ա. Տեր-Թովմասյանի կողմից»,- ասաց Գեւորգյանը: