Ռուս զբոսաշրջիկը մահացել է Թաիլանդում մերսման սեանսից հետո. հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ըստ տեղական ոստիկանության՝ 37-ամյա տղամարդը սրտի նոպայով հիվանդանոց է տեղափոխվել մերսման սրահից, որտեղ նրա վիճակը վատացել է: Բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Դեպքի հանգամանքները պարզվում են: