Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մինչև տարեվերջ հրաժեշտ կտա պաշտոնին:
«Հրապարակ» օրաթերթի աղբյուրի հաղորդմամբ՝ սկանդալային մարզպետը, սակայն, ոչ թե պաշտոնանկ կարվի, այլ առոք-փառոք կգնա վաստակած հանգստի: Շահգալդյան ազգանունը, սակայն, ներկայիս մարզպետը մոռացության տալ չի պատրաստվում: Իրենից հետո հեղինակավոր այդ մանդատը հանձնել է ուզում որդուն՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին: