|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Օրինաց երկիր» կուսակցության անդամ Սամվել Թադեւոսյանի ղեկավարած քաղաքաշինության նախարարությունում պետական բյուջեի գումարները մսխելու յուրօրինակ մեխանիզմ է գործում: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ այս նախարարությունը պետական բյուջեից 600 հազար դրամ (մոտ 1500 դոլար) է տրամադրել իր մեքենաների լվացման համար: Իսկ այդ գումարով լվացվել է ընդմենը 9 մեքենա: Քաղաքաշինության նախարարության մեքենաները լվանալու եւ 600 հազար դրամ աշխատելու «պատիվը» վերապահվել «Ա.Վ.Ց. Նեթ» ՍՊԸ-ին: Դատելով գումարի չափերից՝ կարելի է ենթադրել, որ քաղաքաշինության նախարարության մեքենաները լվանում են օրական երեք անգամ: Այլապես անհասկանալի է, թե ինչպես է ծախսվել 600 հազար դրամը, եթե մեկ մեքենա լվանալու արժեքը միջինը 1500-2000 դրամ է: