Փոխարժեքներ
23 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Yerkir.am-ի տեղեկություններով` աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի տղան` Պլասիդո Դոմինգո կրտսերը, համերգով հանդես կգա Հայաստանում:
Դոմինգոն ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:
Համերգը տեղի կունենա նոյեմբերի 21-ին ` Արամ Խաչատրյան համերգասրահում:
yerkir.am-ին «Մեցցո փրոդաքշընի» ծրագրերի համակարգող Գայանե Պողոսյանը տեղեկացրեց, որ համերգը կազմակերպում է «Մեցցո փրոդաքշընը»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Մեցցո»-ում էլ համերգով հանդես գա Դոմինգոն, Պողոսյանը պատասխանեց, որ առայժմ նման համերգ նախատեսված չէ:
Իսկ թե ինչ ստեղծագործություններ կհնչեն համերգին, այդ մասին հայտնի կլինի մոտ օրերս: