Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 18-ից 26-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում անց է կացվում Մարտարվեստների «Սպորտակկորդ» համաշխարհային երկրորդ խաղերը, որում ներառված է 15 օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձև՝ սամբո, ձյուդո, հայկիդո, ըմբշամարտ, սումո, սուսերամարտ, կենդո, քիքբոքսինգ, բոքս, թայբոքս, ջիուջիցու, սավատ, թաեքվոնդո, ուշու և կարատե:
Ինչպես yerkir.am-ին տեղեկացրին սամբոյի Հայաստանի ֆեդերացիայից, սամբոյի մրցումների՝ 100 կգ-ից բարձր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հակոբ Առաքելյանը գերազանց հանդես եկավ առաջին երեք գոտեմարտերում և հասավ եզրափակիչ, ուր չափազանց լարված մրցակցությունում պարտվեց ռուսաստանցի աշխարհի եռակի չեմպիոն Եվգենի Իսաևին:
Այսպիսով, մեր մարզիկը համաշխարհային հեղինակավոր այս ստուգատեսում, որը պայմանականորեն համարվում է մարտարվեստների Oլիմպիական փոքր խաղեր, արժանացավ արծաթե մեդալի՝ բարձր պահելով հայկական սամբոյի պատիվը: Հիշեցնենք, որ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սանը (մարզիչ` Դ. Խիթարյան, տնօրեն` Մ. Հայրապետյան) հաջող էր հանդես եկել նաև Կազանում անցկացված համաշխարհային ունիվերսիադայում և արժանացել բրոնզե մեդալի: