|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վրաստանում ավելի քան 5.000 մարդ ստորագրել է Սոչիի օլիմպիադային Վրաստանի մասնակցության դեմ միջնորդագիրը. հայտնում է Новости Грузии-ն: Չեն բացառվում նաև նման պահանջով ակցիաները:
Երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին և սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարին ուղղված փաստաթուղթը համացանցում է հայտնվել երեկ: Ստորագրությունները ժամ առ ժամ ավելանում են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ համանման կոչով էր հանդես եկել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Նա հայտարարել էր, որ Պուտինն օլիմպիադային ոչ մի հնարավորություն բաց չի թողնի Վրաստանին առավելագույնս նվաստացնելու համար: