|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հանրահայտ երգչուհի Մադոննան խոստովանել է, որ իր կարիերայի արշալույսին իրեն բռնաբարել են: Այդ և իր այլ փորձությունների մասին Մադոննան պատմել է Harper’s Bazaar ամսագրին:
«Նյու Յորքն այնպիսին չէր, ինչպիսին ես էի պատկերացնում: Այն ինձ գրկաբաց չընդունեց: Մեկ տարի էր, ինչ ժամանել էի և ստիպված եղա հայտնվել ատրճանակի փողի տակ: Ինձ բռնաբարեցին տան տանիքին՝ քարշ տալով և սպառնալով դանակով: Իմ բնակարան երեք անգամ գողեր են ներխուժել: Ես չգիտեմ՝ ինչու, քանի որ այն բանից հետո, երբ նրանք տարան իմ ռադիոընդունիչը, այլևս ոչ մի արժեքավոր բան չէր մնացել»,- ասել է Մադոննան:
Մադոննան 1995-ից ի վեր առաջին անգամ է խոսել իրեն բռնաբարելու մասին: Այն ժամանակ նա հայտնել էր դրա մասին՝ չբացահայտելով, սակայն, կատարվածի մանրամասները: