Գուրգեն Հարությունի Դալիբալթայանին հետմահու շնորհվել է ՀՀ Ազգային հերոսի կոչում։
Հունվարի 27-ին ՀՀ նախագահ Ա․ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանին հետմահու շնորհվել է ՀՀ Ազգային հերոսի կոչում։
Հիշեցնենք ,որ Գուրգեն Դալիբալթայանը ծնունդով Ջավախքի՝ Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղից է։
Տեղեկացնենք նաև, որ մինչև այժմ Ջավախքցի կամ ջավախքցու ժառանգներից ՀՀ Ազգային հերոսի կոչմանն են արժանացել Շառլ Ազնավուրը, Գարեգին Պողոսյանը և Գուրգեն Դալիբալթայանը։
Փառք ու պատիվ մեր հերոսներին։
Ջավախք համացանցային պորտալ։