կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-08 10:10
Հասարակություն

Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում

Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արկադի Տեր -Թադևոսյանը  հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:

Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջը։ 

Արկադի Տեր -Թադևոսյանի կենսագրությունը

Ծնվել Է 1939 թ․ մայիսի 22-ին Թբիլիսիում: Ավարտել Է Բաքվի բարձրա­գույն համազորային հրամանատարական ռազմական ուսումնարանը (1962թ.) և Լենինգրադի թիկունքի և տրանսպորտի ռազմական ակադեմիան (1972թ.):

1962-1990 թթ. ծառայել է Լենինականում, Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, Երևանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբերում:

1990թ. մայիսին զինվորագրվել է  «Սասունցի Դավիթ» կամավո­րական ջոկատին, ապա ծառայել ՀՀ Պաշտպանության կոմիտեում: 1991թ. հունիսին ՀՀ ՊԿ կողմից գործուղվել է ք. Ստեփանակերտ՝ ԼՂ ինքնապաշտպանական ուժերը համակարգելու և ղեկավարելու: 1992թ. նշանակվել է ԻՊՈւ հրամանատար:

1991-1992թթ. Տեր- Թադևոսյանը ղեկավարել է Տողի, Սարիշենի, Մարտակերտի, Խոջալուի, Հադրութի և ԼՂ այլ բնակավայրերի և շրջան­ների ազատագրական և ինքնապաշտպանական մարտերը: Հենց այդ ժամանակ էլ նրան անվանել են «Կոմանդոս»: 1992 թ. նրա ղեկավարությամբ մշակվել է Շուշիի ազատագրման գործողությունը, որը կրել է «Հարսանիք լեռներում» ծածկանունը և 1992թ. մայիսի 8-9-ր իրագործվել  է ռազմավա­րական և մարտավարական բարձր մակարդակով:

1992-2001 թթ. ծառայել է  ՀՀ ՊՆ-ում: 1992- 1993 թթ. եղել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, այնուհետև ոչ համազորային պատրաստության վարչության պետ:

1993-1995 թթ. ղե­կավարել է  ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունը:

1996 թ. եղել էՀՀ Պաշտպանության նախարարի օգնականը: 2001 թվականից  ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական րնկերության նախագահն է:

1998-ից Երևանի Պատվավոր քաղաքացի է:

2009 թ. մայիսի 8-ին արժանացել է ԼՂՀ «Արցախի Հերոս» բարձրագույն պարգևին և ստա­ցել «Ոսկե Արծիվ» շքանշան:

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:

2016 թ. սեպտեմբերին ՀՀ նա­խագահ Ս. Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով:

2018 թ. ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ:

2021 թ․ մարտի 31-ին մահացել է։