Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությանը 2014 թվականին սպասվում է լարված աշխատանք: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասելով այս մասին' վարչապետ Տիգրան Սարգսյանը բերեց նման կանխատեսման մի քանի պատճառներ. «Առաջինը զարգացող երկրների տնտեսական ցուցանիշների վատթարացումն է, այդ թվում նաեւ' 2013-2014 թվականների կանխատեսումները, որոնց համաձայն Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճի ցուցանիշները Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ճշգրտվել են դեպի նվազեցում, ինչը, իհարկե, մեզ վրա էական ազդեցություն է թողնում: Սա առաջին եւ կարեւոր խնդիրն է: Երկրորդ, վերջին տարիների ընթացքում մասնավոր ներդրումների կրճատման միտում է արձանագրվում, ինչը նշանակում է, որ մենք պետք է մտածենք բիզնես միջավայրի բարելավման եւ հարկային բեռի ճիշտ բաշխման մասին, որպեսզի հարկային բեռի ավելացում տեղի չունենա»,- ասաց վարչապետը' եկող տարվա բյուջեի առանձնահատկություն համարելով այն, որ չի ավելացվում 2014 թվականի հարկային բեռը:
«Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը մենք ամեն տարի ավելացնում էինք 0.3-0.4 տոկոսային դրույքով, այս պահին մենք որոշում ենք ընդունում 0.3 տոկոսային կետով 2014 թվականին չավելացնել հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, որպեսզի բիզնեսի վրա ավելորդ ճնշում չլինի, դրանով փորձելով բարելավել բիզնես միջավայրը»:
Տիգրան Սարգսյանի խոսքերով` Մաքսային միության անդամակցությունը տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծելու է նոր միջավայր, եւ պետք է արվի հնարավորը, որ այդ անցումը գործարարների համար սահուն լինի: