|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին այցելել է Հադրութի շրջան եւ Ակնաղբյուր գյուղում մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման հուշարձանների կառուցումը՝ նշելով, որ այն յուրահատուկ ուխտավայր է դառնում գալիք սերունդների համար:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար եւ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: