կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-21 09:10
Իրավական

Մի պաշտոն, բազում թեկնածուներ. "Ժողովուրդ"

Մի պաշտոն, բազում թեկնածուներ. "Ժողովուրդ"
Սերժ Սարգսյանն առաջիկա շաբաթ ԱԺ հաստատմանը կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածուին: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Ս. Սարգսյանը տատանվել է երկու հիմնական թեկնածուի միջեւ՝ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի եւ Երեւանի դատախազ Հրաչյա Բադալյանի: Ավելին, այս օրերին նա հանդիպել է նրանցից երկուսի հետ էլ: Երեկ՝ երեկոյան, ըստ թերթի, Ս. Սարգսյանը կանգ է առել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ Հ. Բադալյանի թեկնածության վրա: "Ժողովուրդ"-ը փորձել է Ա. Օսիկյանից եւ Հ. Բադալյանից պարզել, թե ինչու են նախօրեի երեկոյան տարբեր ժամերի գնացել Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր: «Նման բան չի եղել, խնդրում եմ նման հարց մի՛ ուղղեք, ես երեկ՝ ողջ օրվա ընթացքում, աշխատանքի վայրում եմ եղել»,-շփոթված ասել է Օսիկյանը: Հ. Բադալյանը եւս հերքել է: Լուրն ամբողջությամբ կարդացեք "Ժողովուրդ"-ի այսօրվա համարում: