կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-20 14:01
Սպորտ

ՈւԵՖԱ-ն հաստատել է Հայաստանի մասնակցությունը

ՈւԵՖԱ-ն հաստատել է Հայաստանի մասնակցությունը

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է  ազգային այն ֆեդերացիաների ցուցակը, ովքեր հայտ են ներկայացրել  Եվրո-2020-ի եզրափակիչ փուլն իրենց երկրում անցկացնելու համար. հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել էր մասնակցության հայտ` մրցաշարի հանդիպումները «Հրազդան» մարզադաշտում անցկացնելու համար:

 

 ՈւԵՖԱ-ն հաստատել է նաև հետևյալ երկրների հայտերը.

Անգլիա (Լոնդոն), Ադրբեջան (Բաքու), Բելառուս (Մինսկ), Բելգիա (Բրյուսել), Բուլղարիա (Սոֆիա), Մակեդոնիա (Սկոպյե), Հունգարիա (Բուդապեսշտ), Հունաստան (Աթենք), Գերմանիա (Մյունխեն), Դանիա (Կոպենհագեն), Իսրայել (Թել Ավիվ), Իռլանդիա (Դուբլին), Իսպանիա (Մադրիդ. Բարսելոնա, Բիլբաո, Վալենսիա), Իտալիա (Հռոմ, Միլան), Ղազախստան (Աստանա), Հոլանդիա (Ամստերդամ), Լեհաստան (Վարշավա, Խոժուվ), Պորտուգալիա (Լիսաբոն, Պորտո), Ռուսաստան (Սանկտ Պետերբուրգ), Ռումինիա (Բուխարեստ), Սերբիա (Բելգրադ), Թուրքիա (Ստամբուլ), Ուկրաինա (Կիև, Դոնեցկ), Ուելս (Կարդիֆ), Ֆինլանդիա (Հելսինկի), Ֆրանսիա (Լիոն), Խորվաթիա (Զագրեբ), Չեխիա (Պրահա), Շվեյցարիա (Բազել), Շվեդիա (Սոլնիա), Շոտլանդիա (Գլազգո):

 

Եվրո-2020-ի  հանդիպումները կընդունեն 13 երկրների 13 քաղաքներ։

 

ՈւԵՖԱ-ն 13 քաղաքների անունները կհրապարակի   2014-ի սեպտեմբերի 25-ին: