|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Սեպտեմբերի 18-19-ը Ժնևի Բոսեի էկումենիկ դպրոցում տեղի ունեցավ խորհրդակցություն Սիրիայի խնդիրների վերաբերյալ` կազմակերպված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից, որին իրենց մասնակցությունը բերեցին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Սիրիայի և Իրաքի ներկայացուցիչները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ, խորհրդակցությանը մասնակցեցին ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:
Խորհրդակցության արդյունքում ժողովականներն արձանագրեցին, որ Սիրիայի ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և հարկ է, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն ստանձնի բռնությունների կասեցման համար` ձեռնարկելով խաղաղության հաստատմանն ուղղված միջոցներ:
Հանդիպման ժամանակ նաև կոչ արվեց Եկեղեցիների առաջնորդներին` միջնորդել պետությունների ղեկավարներին` ջանքեր գործադրելՍիրիայում խաղաղության վերահաստատման համար: