Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.
«Ուսումնասիրելով Երևանի զարգացման 2010-2013թթ. քառամյա և տարեկան ծրագրերը՝ նկատել եմ, որ քառամյա ծրագրով 2011թ.-ին նախատեսվել է հիմնանորոգել Երևանի Կենտրոն վարչական շրջանի թ.1 մանկապարտեզը, սակայն Երևանի զարգացման 2011 թվականի տարեկան ծրագրով այն նախատեսված չի եղել:
Այնուհետև 2010 թվականի Երևանի զարգացման տարեկան ծրագրի նախադպրոցական կրթությանը նվիրված 57-րդ էջում գրված է, որ թվով 47 նախադպրոցական ուսումնական հաստատություններում վարձակալությամբ տեղակայված է 106 կազմակերպություն, որոնցից 56-ը տարածքն օգտագործում է անհատույց, 31-ի գումարը տնօրինում են վարչական շրջանները, 14-ինը՝ համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատությունները, 5-ինն անհայտ է։
Խնդրում եմ պարզաբանել.
1.Ինչու՞ է քառամյա ծրագրով թ.1 մանկապարտեզում նախատեսվել հիմնանորոգում, իսկ 2011 թվականի տարեկան ծրագրով նախատեսված չի եղել: Սա անմեղ բացթողո՞ւմ է, թե՞ դիտավորություն:
2.Որո՞նք են այն 106 կազմակերպությունները, որոնք վարձակալությամբ տեղակայված են թվով 47 նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
3. Որո՞նք են ՆՈՒՀ-երի տարածքն անհատույց օգտագործող 56 կազմակերպությունները, ո՞ւմ որոշմամբ և ի՞նչ հիմնավորմամբ են նրանք անհատույց օգտագործման իրավունք ստացել:
4.Ինչու՞ 31 կազմակերպությունների դեպքում վարձակալության գումարները տնօրինում են վարչական շրջանները, իսկ 14-ի դեպքում՝ համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատությունները:
5.2010 թվականից մինչ օրս քաղաքապետարանի պատկան ստորաբաժանումները պարզե՞լ են արդյոք այդ անհայտ 5 կազմակերպությունների տեղը, որոնք վարձակալել ՆՈՒՀ-երի տարածքները:
6.Ո՞ր 5 մանկապարտեզներում և ե՞րբ են այդ 5 կազմակերպությունները վարձակալել ՆՈՒՀ-երի տարածքները, ո՞վ է վճարում վարձակալության գումարները:
Շնորհակալություն համագործակցության համար»: