կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-13 07:20
Հասարակություն

Իսկ Արսենյանը ո՞ւմ հետ է լավ. "Հրապարակ"

Իսկ Արսենյանը ո՞ւմ հետ է լավ. "Հրապարակ"
«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետ դարձավ Քլոսի` ԱԺ ջերմուկցի պատգամավոր Աշոտ Արսենյանի ջանքերի շնորհիվ, սակայն նրանց հարաբերությունները վատացել են: Պատճառների մասին չեն ասում. ինչո՞ւ էդպես, վատացաք... հարցին մարզպետի կողմը հարցով պատասխանեց. իսկ Աշոտն ո՞ւմ հետ է լավ, որ մեր հետ լավ լինի: Վայոց Ձորի բոլոր մարզպետների հետ Քլոսն ունեցել է շատ վատ հարաբերություններ, անգամ քրոջ ամուսնու` Պանդուխտ Մանուկյանի եւ արել է ամեն ինչ, որ վերեւները թե Պանդուխտին, թե Սերգեյ Բագրատյանին վատ աչքով նայեն: Հերթը Էդգար Ղազարյանինն է, որը երկար ժամանակ աշխատել է «Ջերմուկ գրուպում», որպես գովազդային մարկետինգի կազմակերպիչ: Ի դեպ, օրերս Ջերմուկ էր այցելել Մոնտե Կառլոյի քաղաքապետը, որին Ջերմուկով մեկ ուղեկցում էին մարզպետն ու Ջերմուկի քաղաքապետը, իսկ Քլոսը, որ համարվում է էդ կողմերի «նայողը», չկար»: