Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-09-09 15:37
Իրավական

Զինդատախազությունն ինքնուրույն գործել չէր կարող

Զինդատախազությունն ինքնուրույն գործել չէր կարող

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով` այսօր իրավապահ մարմինները ՀՀ քաղաքացիներին զրկում են իրավական դաշտում գործելու հնարավորությունից` նրանց տեղաոխելով վենդետայի դաշտ:

 

«Սուրեն Խաչատրյանը երկար տարիներ եղել է անպատժելի իր կատարած բոլոր բռնությունների համար, և այն, որ քրեական անցյալ և ներկա ունեցող այս մարդը մարզպետ է, սա արդեն մեծ խայտառակություն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա և հավելեց, որ ինքը տարբեր առիթներով զրուցել է բազմաթիվ սյունեցիների հետ, ովքեր պատմել են Խաչատրյանի «քաջագործությունների» մասին:

 

«Այս մարդկանց վկայությամբ` եղել են դեպքեր, երբ Սուրեն Խաչատրյանն ինքն է եկել, ծեծի ենթարկել այս կամ այն մարդուն, սակայն մարդիկ  չեն դիմել իրավապահ մարմիններին` վախենալով ավելի մեծ հաշվեհարդարից»,- ասաց Իշխանյանը:

 

«Լրագրողներ առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Ալեքսանյանի խոսքով`  զինդատախազությունն ինքնուրույն գործել չէր  կարող, այսինքն` պարզ է, որ նախագահը տեղյակ է ամեն ինչից: «Եթե սա գործի ավարտն է, ուրեմն` սա Հայաստանի խայտառակությունն է»,- ասաց նա: