Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդու' Վրթանես (Վարդան) Հակոբյանի նկատմամբ հետախուզում չի հայտարարվել հուլիսի 27-ին մի քանի մեքենաներ վնասելու և դեպքի վայրից փախուստի դիմելու համար:
Սակայն yerkir.am-ի տեղեկություններով Վ. Հակոբյանն, ով տվյալ քրեական գործում մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակով ներգրավված չէ դեռևս թաքնվում է ոստիկաններից, իսկ վերջիններս ոչ բացահայտ, բայց շարունակում են փնտրել նրան:
Նշենք, որ հուլիսի 27-ի դեպքի առթիվ ՃՈ-ում նախապատրաստված նյութերն ուսումնասիրվում են ոստիկանության Մալաթիայի բաժնում:
Հիշեցնենք, որ դեպքի օրը ոստիկանները խուզարկություն են իրականացրել Հակոբյանի տանը, իսկ թե ի նչ գործի շրջանակներում մինչ այժմ ոստիկանությունը խուսափում է բարձրաձայնել:
Որոշ տեղեկությունների համաձայն ' Վարդանին խուզարկելու որոշումը Մալաթիայի նախկին թաղապետի որդու Անդրանիկ Զատիկյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում էր (Անդրանիկին թմրանյութ իրացնելու մասով):
Ի դեպ' yerkir.am-ի-ի` Հակոբյաններին մոտ կանգնած աղբյուրները վկայում են, որ Վարդանը, ով 2010թ. դարձյալ թմրանյութ պահելու համար կալանավորվել էր, որևէ առնչություն չունի հիշյալ քրեական գործի հետ, ավելին նրա ենթադրյալ կապն արդեն իսկ զավեշտալի է, քանի որ բոլորին է հայտնի Հակոբյանների և Զատիկյանների միջև առկա տարաձայնությունները:
Հիշեցնենք, որ Վարդան Հակոբյանի եղբայրը' Ստեփան Հակոբյանը, մեղադրվում է Մալաթիայի նախկին թաղապետի որդու' Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ: Նա այժմ գտնվում է կալանքի տակ, իսկ նրա մասնակցությամբ քննվող քրեական գործը շուրջ մեկ տարի է քննվում է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Նիստը նախագահող դատավոր Տիգրն Պետրոսյանը քրեական գործի ձգձգվելու վերաբերյալ բազմիցս հայտնել է իր մտահոգությունները:
Այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Արմեն Մարուխյանի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանի բացակայության պատճառով հերթական անգամ հետաձգելով նիստը դատավորը հայտարարեց, որ գործի քննության բոլոր ողջամիտ ժամկետները սպառվել են:
Նշենք, որ այս գործով տեղի են ունեցել 30-ից ավելի նիստեր, որոնցից առնվազն 10-ը տարբեր պատճառներով չեն կայացել:
Դատավորը հորդորեց կողմերին մի քանի օր տրամադրել' գործի պատշաճ քննությունն ապահովելու համար:
Այսպիսով դատական նիստերի օրեր նշանակվեցին սեպտեմբերի 4-ը, 6-ը, 9-ը:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Արմեն Մալխասյանը միջնորդել էր լրացուցիչ հարցաքննության հրավիրել գործով ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի ընկերոջը՝ վկա Ահարոն Հակոբյանին, ով սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն հանրապետությունում չէ: