Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԱԺ ՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանն արձագանքել է Asekose.am-ի թողարկած տեղեկատվությանը առ այն, որ իբր Կոմիտաս 5-ի իրական սեփականատերը ինքն է և իր կուսակից, արցախյան ազատամարտին առաջին իսկ օրից անդամագրված ազատամարտիկ Արայիկ Հովհաննիսյանը «Չեչեն Արո»
Աղվան Վարդանյանի պատասխանը` ստորև.
Թացը չորի հետ չի վառվի
Այսօր քաղաքում չէի: Քիչ առաջ վերադարձա ու տեղեկացա, որ Ձեր կայքը գրել է, թե Կոմիտաս 5-ում կառուցվող շենքի իրական սեփականատերը ես եմ:
Հերթական ապատեղեկատվությունն է: Այդտեղ ինձ ոչինչ չի պատկանել ու չի պատկանում: Ով ուզում է դրանում համոզվել, որեւէ դժվարություն չունի: Ով չի ուզում, նրան ասելու բան չունեմ:
Միակ ճիշտն այն է, որ ճանաչել ու ճանաչում եմ տարածքի եւ նախկին սեփականատիրոջը, եւ սփյուռքահայ կառուցապատողին: Նաեւ ժամանակին փորձել եմ օգտակար լինել նրանց իրենց աշխատանքներն օրենքի սահմաններում կարգավորելու հարցում:
Հիմա ի ՞նչն է խնդիրը: Սփյուռքահայ ներդրողը ընդառաջելով բավարարել է բնակիչների բոլոր պահանջները: 14-ի փոխարեն կառուցում է 7 հարկանի շենք` պետական բոլոր չափանիշներին համապատասխան: Թացը չորի հետ վառելու այս կիրքը ու ՞մ է ձեռնտու:
Կապրենք` կտեսնենք:
Աղվան Վարդանյան
Նշենք, որ այս տեղեկատվությունը համացանցում արտաթողարկել էին շատ այլ էլեկտրոնային կայքեր, ովքեր, առանց որևէ ջանք թափելու, լուրի իսկությունը ճշտելու կամ հերքելու, սովոր են իրենց գործընկերների աշխատանքի հաշվին սեփական վարկանիշ բարելավել և հասարակությանը ապակողմնորոշել, իրենց սեփականատերերի քիմքի համաձայն: