|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Առաջնային գծից Aysor.am-ի տեղեկությունների համաձայն` հայկական կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում, նախորդ շաբաթվա ընթացքում նվազագույնը 5 ադրբեջանցի զինծառայող է սպանվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի առաջին տասնօրյակում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 4 հայ զինծառայող վիրավորվել էր: Դեռ այդ ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը, արձագանքելով այդ փաստին, հայտարարեց, որ հայկական կողմն այս միջադեպն անպատասխան չի թողնի և շեշտակի պատասխան կհասցնի:
Օգոստոսի 8-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Սաբիրօղլուն, «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը ևս կորուստներ և վիրավորներ ունի, սակայն կոնկրետ թվեր չէր հայտնել:
լուսանկարը` hetq.am-ի