կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-23 17:35
Առանց Կատեգորիա

″Կարգին սերիալի″ Հալալը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը` ակտիվիստների կողքին

″Կարգին սերիալի″ Հալալը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը` ակտիվիստների կողքին

Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ակտիվիստները շարունակում են հորդորել ուղեւորներին` տրանսպորտի համար վճարել 100 դրամ:

 

Մի շարք վարորդներ արդեն միացել են ակցիային եւ անգամ ակտիվիստներից վերցնում են պաստառներ, որտեղ նշված է, որ ուղեվարձը 100 դրամ է, եւ փակցնում երթուղայինների ներսում: Դերասաններ Լալա Մնացականյանը եւ «Կարգին սերիալի» դերասան Անդրանիկ Հարությունյանը /Հալալը/ իրենց մեքենաներով շրջում են քաղաքում եւ մարդկանց անվճար տեղափոխում:

 

Ակտիվիստներին այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կարեւոր է, որ բոլորս այս շրջանում լինենք երիտասարդների կողքին, եւ միայն այդ ժամանակ կունենանք իրավական Հայաստան:

 

«Սա դեռ քիչ է, երիտասարդությունը դեռ հետեւողական պետք է լինի եւ պայքարն այս հարթակից տեղափոխի նաեւ մյուս ոլորտներ: Պետք է այսպես` բոլորով, նաեւ ազատամարտիկների կողքին լինենք, ովքեր հացադուլ են հայտարարել: Հպարտ եմ այս երիտասարդներով եւ կարծում եմ, որ հենց նրանց մեջ են մեր ապագա նախագահները»,-ասաց Հովհաննիսյանը:

 

Մանրամասները` տեսանյութում: