կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-12 22:56
Իրավական

Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին

Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին

Երևանի Ազատության հրապարակում այսօր կայացավ Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության հերթական հանրահավաքը. հայտնում է 168.am-ը:

 

Հանրահավաքի վերջում ելույթ ունեցավ Նախախորհրդարանի նախաձեռնող խմբի համակարգող Գարեգին Չուգասզյանը, ով հիշատակեց զինված ուժերի սպա Վահե Ավետյանի սպանության մասին, անդրադարձավ երկրում տեղի ունեցող անարդարություններին, մասնավորապես Երևանի Փակ շուկայում իրականացվող ապօրինի շինարարությանը: Չուգասզյանը հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց բարբարոսություն անհապաղ դադարեցնելու համար հավաքը շարունակել Փակ շուկայի դիմաց: Սակայն հավաքի մասնակիցների երթը Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկի մոտ կասեցրեցին ոստիկանները. Ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ երթն անօրինական է:

 

Կայքը նշում է, որ Մաշտոցի պողոտայով դեպի Փակ շուկա շարժվելու ժամանակ ոստիկանության կողմից Երևանի ոստիկանության կենտրոնի բաժանմունք է տեղափոխվել Գարեգին Չուգասզյանը: 

 

Շարունակությունը կարդացեք այստեղ: