|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի քրեակատարողական հիմնարկներում մոտ 30 հազար բանտարկյալ անժամկետ հացադուլ է հայտարարել. տեղեկացնում է РИА Новости-ն: Իսկ իշխանությունները հայտարարել են, որ հացադուլին մասնակցում է ավելի քան 12 հազար մարդ:
Բանտարկյալների հիմնական պահանջն իրենց պայմանների բարելավումն է, այդ թվում` սննդի եւ վերականգնողական ծրագրերի աշխատանքի:
Լրագրողներին չեն հայտնում, թե կոնկրետ որ ՔԿՀ-ներում են բողոքի ակցիա իրականացնում բանտարկյալները: ՔԿՀ-ների դեպարտամենտի ներկայացուցիչ Դեբորա Հոֆմանը հայտարարել է, որ հացադուլը կազմակերպել են «բանտային ավազակախմբերը», որ դա դաշնային օրենքի խախտում է, եւ բոլոր մեղավորների նկատմամբ կարգապահական պատիժ կկիրառվի, այդ թվում` անհատական մեկուսացում: