|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Հունիսի 30-ին լրացավ Սերժ Սարգսյանի 59-ամյակը: Թեև ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարեց, որ Ս. Սարգսյանն իր ծննդյան արարողությունը նշելու է ընտանեկան միջավայրում, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նա այնքան էլ փոքր խնջույք չի կազմակերպել:
Թերթը գրում է, որ համենայն դեպս, ՀՀԿ առաջնորդի ծննդյան արարողությանը մասնակցել են ոչ միայն մի խումբ գործարարներ, այլև կառավարության մի քանի անդամներ, պատգամավորներ Առաքել Մովսիսյանը' Շմայսը, Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, և անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ականատեսների վկայությամբ՝ սրտանց քեֆ անողների թվում ամենաակտիվը եղել է Ս. Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը: