|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանում, ի տարբերության բազմաթիվ այլ երկրների, թմրամոլությունը մասսայական բնույթ չի կրում: Այստեղ, ինչպես ամենուրեք, թմրամոլների նկատմամբ խիստ բացասական վերաբերմունք կա. թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ասուլիսում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ հավելելով. «Հայտնի ճշմարտություն կա՝ թմրամոլից ամեն ինչ սպասելի է»:
Հայաստանում թմրամոլությունը հիմնականում տարածված է դեռահասների շրջանում, ովքեր միջավայրի ազդեցության եւ քրեական հեղինակություններին նմանվելու ձգտման հետեւանքով ընտրում են կյանքի կործանարար այս ճանապարհը: Իսկ, առհասարակ, թմրամոլության հիմնական պատճառներից մեկը, ըստ հոգեբանի, մարդու՝ հաճույքից կախվածության մեծ հակումներ ունենալն է:
Սամվել Խուդոյանի խոսքերով` ինչպես թմրադեղերից կախվածության ուժգնությունը, այնպես էլ բուժման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված են անհատի կենսաբանական եւ հոգեբանական առանձնահատկություններով: Հոգեբանը բուժման գործընթացում կարեւորում է կենսահոգեբանական մեթոդը, երբ կախվածության դեմ պայքարում է ոչ միայն օրգանիզմը՝ դեղորայքի միջոցով, այլեւ անհատն ինքը՝ կամքի մեծ ուժ ցուցաբերելով եւ հոգեբանական պայքար մղելով թմրադեղերից ունեցած կախվածության դեմ:
«Առանց հոգեթերապիայի բուժումը լիարժեք չէ»,- ասում է հոգեբանն ու արձանագրում, որ Հայաստանում տարածված է կենսաբանական բուժումը: