Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 18-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 142 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 25, մարմնական վնասվածք պատճառելու` 23, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 17-ական, ընտանեկան բռնության՝ 10, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման ու ծանր վիրավորանքի՝ 4-ական, յուրացնելու կամ վատնելու՝ 3, կողոպուտի, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծանր վիրավորանքի և ծեծի՝ 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սպառողներին խաբելու, ինքնիրավչության, թմրանյութի իրացման, շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 5 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: