կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-24 15:20
Իրավական

Մեկ օրում 66 հանցագործություն. 15 գողություն, 12 մարմնական վնասվածք, 7 խարդախություն,4 ընտանեկան բռնություն

Մեկ օրում 66 հանցագործություն. 15 գողություն, 12 մարմնական վնասվածք, 7 խարդախություն,4 ընտանեկան բռնություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու` 12, խարդախության՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6, յուրացման կամ վատնման եւ ընտանեկան բռնության՝ 4-ական, հարկերից խուսափելու՝ 3, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 2, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, մաքսանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրամիջոցներ հաշվառելու կանոնները խախտելու, հանցագործության մասին չհայտնելու եւ սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած եւ 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության եւ կողոպուտի 2-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: