Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 3-ի երեկոյան ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներն իրականացնելիս ժայռաբեկորը պոկվել և ընկել է էքսկավատորի վրա: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները, մոտենալով դեպքի վայրին, ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած ճանապարհահատվածը շարունակել են ոտքով (իրենց հետ վերցնելով անհրաժեշտ գույք և սարքավորումներ):
Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս «Հունդայի» մակնիշի էքսկավատորի վրա է ընկել մոտ 30 տոննա կշռով, 10-15 խմ ծավալով ժայռաբեկոր, ինչի հետևանքով էքսկավատորավարը` Եղվարդ քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել է:
Քանի որ տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով ծանր տեխնիկայի կիրառումը հնարավոր չէր, աշխատանքներն իրականացվել են ձեռքի տեխնիկական միջոցներով: Որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցել 14 հրշեջ-փրկարար, ինչպես նաև տեղի բնակիչներ և ՀԷԿ-ի շինարարներ: Ամբողջ գիշեր աշխատելով ու ձեռքի ուժով` ժայռաբեկորները հեռացնելուց հետո հունիսի 4-ին` ժամը 08.47-ին, հրշեջ-փրկարարները բեկորների տակից դուրս են բերել Խալաթյանի դին։