|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Մայիսի 12-ին Արմավիրի մարզի Շենավան համայնքը եւս կարկտահարությունից մեծ վնասներ կրեց: Համայնքի ղեկավար Արթուր Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ վերջին տասն օրվա ընթացքում արդեն 42 տղամարդ է հասցրել մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: «Եթե կառավարությունը սերմը տա, ժողովուրդն ինչպե՞ս հողերը վարի, ինչո՞վ: Գազի, էլեկտրաէներգիայի վարձերն ինչպե՞ս վճարի: Ինչո՞վ են ապրելու մինչեւ աշուն, բա ձմե՞ռը,-ասել է նա՝ հավելելով,- տոմսի գումար ունենան, բոլորն էլ կգնան: Հասկանում եմ, կառավարությունն էլ ուզում է ինչ-որ բան անել, ասել են, որ մի ստեղծված հիմնադրամի կողմից հավաքված գումարներով ընտանիքներին 100 հազար դրամի չափով կօգնի: Բայց դե 100 հազարն ի՞նչ: Տանը երկու ծխող լինի, դա էլ չի բավարարի»: