|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Մի քանի ամերիկացի կոնգրեսականներ նամակ են գրել Google ընկերության ղեկավար Լարի Փեյջին` պահանջելով պարզաբանել շարքային ամերիկացիների մասնավոր կյանքի անձեռմխելիության ապահովման տեսանկյունից «լրացուցիչ իրականության ակնոցների» կիրառման թույլատրելիությունը. տեղեակցնում է The Wall Street Journal-ը:
«Մեզ հետաքրքրում է` կարո՞ղ է նոր տեխնոլոգիան ամերիկացիների մասնավոր կյանքին սպառնալ»,- գրել են կոնգրեականները` հավելելով, որ ցանկանում են իմանալ, թե ի՞նչ է անելու Google-ը ամերիկացիների մասնավոր կյանքին կանխամտածված միջամտությունը կանխելու, նաեւ մարդկանց` Google Glass-ի անմիջական մոտ լինելու մասին նախազգուշացում տալու համար:
Փեյջը հարցերին պետք է պատասխանի հունիսի 14-ից ոչ ուշ:
Հիշեցնենք, որ ամերիկյան սրճարաններում ու ռեստորաններում հրաժարվում են սպասարկել նոր գաջեթով այցելուներին` պատճառաբանելով, թե նրանք կարող են խախտել մյուս հաճախորդների` անձնական կյանքի իրավունքը: Այդ հաստատությունների տերերի կարծիքով` Google Glass-ով կարող են աննկատ լուսանկարել կամ տեսանկարահանել մարդկանց` առանց նրանց թույլտվության: Այդ ակնոցը կրելու արգելք է սահմանված նաեւ կինոթատրոններում, կազինոներում եւ ստրիպտիզ-ակումբներում: