|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Նիդերլանդների արտգործնախարարությունը Իրանի դեսպանից բացատրություն է պահանջել Թեհրանում մահապատժի ենթարկված հոլանդուհու հուղարկավորության կապակցությամբ, որն իրականացվել է հույժ գաղտնի պայմաններում` առանց ընտանիքի անդամների մասնակցության. տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Խորհրդակցությունների նպատակով Հաագա է կանչվել նաեւ Թեհրանում Նիդերլանդների դեսպանը:
Հոլանդիայի եւ Իրանի քաղաքացի` 46-ամյա Զահրա Բահրամիին ձերբակալել էին Իրանում անցյալ տարվա դեկտեմբերին` թմրանյութ պահելու մեղադրանքով, իսկ արդեն այս տարվա հունվարի 29-ին նրան կախաղան են բարձրացրել:
Կնոջ հարազատների պնդմամբ` պատճառն ամենեւին էլ թմրանյութը չէ. Զահրան Թեհրանում մասնակցել էր հակակառավարական ցույցերի:
Կնոջ մահապատժից հետո Նիդերլանդները դադարեցրել են Թեհրանի հետ պաշտոնական հարաբերությունները եւ Իրանի իշխանություններից պահանջել հարազատներին հանձնել նրա դին: Սակայն նրանց հայտնել են միայն Զահրային գերեզմանի մոտավոր վայրը: