|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ամն-ում ուրբաթ հրապարակվել է 1963-ին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ կապված ևս մոտ 700 փաստաթուղթ. հայտնում է РИА Новости-ն:
ԱՄՆ ազգային արխիվից հայտնել են, որ իրենց կայքում հրապարակված փաստաթղթերի մեծ մասը՝ 553-ը, վերաբերում է Կենտրոնական հետախուզական վարչությանը։ Բացի այդ` խոսքը սպանության հետաքննությունների մասին Պենտագոնի, արդարադատության նախարարության, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովի նյութերի մասին է։ Մասնավորապես` մի շարք փաստաթղթեր առնչվում են Լի Հարվի Օսվալդի՝ Մեքսիկայում ԽՍՀՄ դեսպանատան հետ ունեցած կապերին։
Այս հրապարակումն առաջինը չէ: Հուլիսին և հոկտեմբերին Ազգային արխիվները հրապարակել են մոտ 6.500 փաստաթուղթ՝ կապված Քենեդիի սպանության հետ: