Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հաստատել է Վայոց ձորի նախկին մարզպետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործի առկայությունը։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործ է հարուցվել Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի, մարզի գյուղատնտեսության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանի և մարզի մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասի 1-ին կետերով։ Քրեական գործը հարուցվել է 2013 թվականի մայիսի 2-ին՝ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա:
Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանը Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ համարն էր և ընտրություններից առաջ հերքում էր իր անվան շուրջ ծավալված խոսակցությունները, այդ թվում` իր նկատմամբ հարուցված քրգործի առկայությունը: