|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին հայտարարել է, որ թուրքական կառավարությունը Սիրիայի հետ սահմանակից գոտին դարձրել է միջազգային ահաբեկչության կենտրոն եւ աջակցում է Սիրիայի տարածք վարձկանների ներթափանցմանը, զենք եւ զինամթերք է մատակարարում ապստամբներին. տեղեկացնում է Regnum-ը` վկայակոչելով սիրիական SANA գործակալությունը:
Այդ իսկ պատճառով, ըստ նախարարի, Էրդողանի կառավարությունը քաղաքական եւ բարոյական պատասխանատվություն է կրում սիրիացի եւ թուրք ժողովուրդների առջեւ: Նախարարը դատապարտել է մի շարք թուրք պաշտոնյաների մեղադրանքները, թե Սիրիան ահաբեկչություններ է իրականացրել սահմանային Ռեյհանլը քաղաքում, եւ նշել, որ այնպիսի քաղաքական գործիչ, ինչպիսին Էրդողանն է, որը կարիերա է կերտում սիրիացի եւ թուրք խաղաղ բնակիչների արյամբ, իրավունք չունի իշխանություն լինելու: