|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին անակնկալ ժամանել է Դամասկոս. տեղեկացնում է mignews.com-ը` վկայակոչելով «Հըզբոլլահի» Al-Manar հեռուստաալիքը:
Սալեհին Դամասկոս է եկել Ամմանից, որտեղ հանդիպում է ունեցել Հորդանանի թագավորի եւ արտգործնախարարի հետ: Ամմանում ասուլիսի ժամանակ Սալեհին հայտարարել է. «Արաբական ազգերը պետք է կանգնեն Դամասկոսի իրենց եղբայրների կողքին: Նախագահ Ասադի վարչակազմի կոլապսի դեպքում կառաջանա քաղաքական վակուում, եւ դա ամենաբացասական հետեւանքները կունենա բոլոր արաբական պետությունների համար»: Նա նաեւ նշել է, որ պետք է բացառել ցանկացած օտարերկրյա ինտերվենցիա Սիրիայում: