Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-05-05 12:50
Իրավական

13/15 ընտրատեղամասում ստեղծվել է անկառավարելի իրավիճակ

13/15 ընտրատեղամասում ստեղծվել է անկառավարելի իրավիճակ

13/15 տեղամասում` 194 դպրոց, Նոր Արեշ, հանձնաժողովի նախագահի կարճատեւ բացակայության ընթացքում տեղամասում ստեղծվել է անկառավարելի իրավիճակ, տեղամասում են գտնվում անհայտ անձինք. տեղեկանում ենք «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կայքից:

 

07/28 տեղամասում` 111 դպրոց, Լուկաշին փ., արձանագրվել է երկու հոգով քվեախցիկ մտնելու երկու դեպք, որոնցից մեկը գրանցվել է հանձնաժողովի կողմից: Միեւնույն ժամանակ, «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոնի դիտորդ Արմեն Բաղդասարյանը եւ «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության եւ հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիայի դիտորդ Սարգիս Հարությունյանը ուղղորդում են ընտրողներին, ելումուտ են անում, ընտրողներին ուղեկցում ընտրատեղամաս: