կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-02 16:26
Իրավական

Լարված իրավիճակ Գյումրու 34/40 ընտրատեղամասում

 Լարված իրավիճակ  Գյումրու  34/40 ընտրատեղամասում

Այսօր առավոտից լարված իրավիճակ է Գյումրու Քութաիսյան  թաղամասում գտնվող համար 15 դպրոցում տեղակայված 34/40 ընտրատեղամասում: Վստահված անձինք դժգոհում են, որ հանձնաժողովի նախագահը, ով «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ է, պատշաճ չի տիրապետում ԸՕ-ին և ընտրություններ անցկացնելու կարգին, ինչն էլ  պարբերաբար կոնֆլիկտների պատճառ է դառնում:

Հիշյալ տեղամասում պարբերաբար տարեց ընտրողներին ուղղորդելու դեպքեր են գրանցվել: Մասնավորապես`  եղել է  դեպք, երբ պատճառաբանել են տարեց մարդկանց` լավ չտեսնելու հանգամանքը, ինչն էլ վիճաբանությունների պատճառ է հանդիսացել` այն առումով, թե որ կուսակցության վստահված անձը պետք է օգնի ընտրողին: Վիճաբանությունը հասել է նրան, որ վստահված անձինք սկսել են միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնել:

Նշենք, որ այդ տեղամասը համարվում է ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի ազդեցության գոտին. տեղամասը տեղակայված է նրա հոր բնակության թաղամասում: Ի դեպ, Yerkir.am-ի լրագրողը  տեղամասի մոտ նկատել է Վարդևան Գրիգորյանի`  վերջերս ինքնասպան  եղած որդու ընկերներին: