|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Արդեն տեղեկացրել ենք, որ մայիսի 5-ին` ժամը 08.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 11/32 ընտրատեղամասում` Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 97 միջնակարգ դպրոցում, մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են հայտնաբերել:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 08.20-ին, նկատել է մի տղամարդու՝ երկու ծրար ձեռքին քվեատուփին մոտենալիս, և, արագ մոտենալով նրան, կանխել է ծրարները կնքելն ու քվեատուփ գցելը, իսկ ծրարներից յուրաքանչյուրի մեջ հայտնաբերել է մեկական քվեարկված քվեաթերթիկ:
Պարզվել է, որ նշված անձը Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի բնակիչ, 1959թ .ծնված Ղազար Մ.-ն է, որը ժամը 09.10-ին բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին: