|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Turkish Airlines ավիաընկերության ղեկավարությունը մտադիր է արգելել իր ուղեկցորդուհիներին աշխատանքային ժամերին վառ կարմիր կամ վարդագույն շրթներկ օգտագործել. տեղեկացնում է Интерфакс-ը` վկայակոչելով Hurriyet թերթը:
Նոր կանոնակարգի համաձայն, որ մոտ ժամանակներս կիրառության մեջ կմտնի, ուղեկցորդուհիները պետք է դիմահարդարվեն նուրբ գույներով: Բացի դրանից` արգելվում են կեղծամները, դաջվածքները, բարձր սանրվածքները:
Նոր պահանջները դժգոհություն են առաջացրել քաղաքացիներիի շրջանում: Բազմաթիվ կանայք սոցիալական ցանցերում տեղադրել են իրենց լուսանկարները` վառ ընդգծված շուրթերով: