Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանում ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել ամիսներ առաջ ՎՊ-ին ուղարկված գրավոր հարցման պատասխանից: Թերթին տրամադրված փաստաթղթում նշված է, որ ստուգվել են քաղաքապետարանի ուժերով իրականացված 22 օբյեկտների շինարարության և հիմնանորոգման աշխատանքները, և պարզվել է, որ 510 մլն 340 հազար դրամից 8,2 մլն-ն հավելագրվել է, իսկ 24,8 մլն դրամի անորակ շինարարություն իրականացվել:
Քաղաքապետարանի կողմից հիմնադրված «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ն էլ Եռաբլուրի անտառ-պուրակի՝ Իսակովի պողոտային հարող լանջում իրականացրել է կանաչ տարածքի հիմնման աշխատանքներ: ՎՊ ուսումնասիրությունից պարզվել է, որ թեև պայմանագրով նախատեսված և
ընդունման ակտով սահմանված աշխատանքները կատարվել են, բայց արդյունքում նշված տարածքում որևէ ծառ չկա: Սակայն չեղած ծառերի մասով բացահայտվել է 10 մլն դրամի չարաշահում: