կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-26 10:52
Արցախ

ԼՂՀ նախագահի աշխատանքային այցը` Ֆրանսիա

ԼՂՀ նախագահի աշխատանքային այցը` Ֆրանսիա

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Փարիզ: 

 

Նույն օրը երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Բակո Սահակյանն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ:


Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համահայկական նշանակության որոշ հիմնախնդիրներ, ինչպես նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման եւ հայրենքի հետ կապերի ամրապնդման գործում:

 

Նախագահին ուղեկցում են ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք: