կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-26 10:38
Քաղաքական

Տարոն Մարգարյանը հանդիպել է երևանաբնակ տավուշցիների հետ

Տարոն Մարգարյանը հանդիպել է երևանաբնակ տավուշցիների հետ

Երեկ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կազմակերպվել է հանդիպում Տարոն Մարգարյանի, էդուարդ Շարմազանովի, մի շարք ՀՀԿ-ականների, ինչպես նաև երևանաբնակ տավուշցիների միջև: Հանդիպմանը մասնակցել են Գրողների Միության նախագահ Լևոն Անանյանը, լեզվաբան Լավրենտ Միրզոյանը, գրող, Զորավար Անդրանիկի թանգարանի տնօրեն Իլյիչ Բեգլարյանը, Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը և այլք: 


«Հայկական ժամանակ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, սահմանամերձ ընտրատարածքից ընտրված պատգամավոր Մարինե Մարաբյանը, նախկին պատգամավոր Միքայել Վարդանյանը: Հիմնական ելույթ ունեցողը եղել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նա Տարոն Մարգարյանին «երևանաբնակ տավուշցիների» անունից հավաստիացրել է, որ իրենց քվեն տալու են ՀՀԿ-ի թեկնածուին: Թե ով էր արտոնել Արմեն Ղուլարյանին հանրության անունից հանդես գալու և քվեն խոստանալու (և ընդհանրապես, ինչպես կարող է մեկ անձը մյուսների քվեի մասին երաշխիք տալ), երեկ չհաջողվեց պարզել: 



Թերթին չի հաջողվել պարզել նաև, թե ո՞ր տրամաբանությամբ է Տավուշի մարզպետը սահմանամերձ մարզի խնդիրները թողած, միջամտում Երևանի ՏԻՄ ընտրություններին: Արմեն Ղուլարյանին ուղղված հեռախոսազանգերին պատասխանել է նրա վարորդը: «Շեֆը», ինչպես լինում է նման դեպքերում, տեղում չէր: