կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-23 14:25
Իրավական

Ապրիլի 9-ին ոչ մի ոստիկան հրազեն չի կրել

Ապրիլի 9-ին ոչ մի ոստիկան հրազեն չի կրել
Ոստիկանությունը հերքում է տեղեկությունը, թե ապրիլի 9-ին ծառայություն կատարելիս ոստիկաններից մեկը ինքնաձիգ է ունեցել:
««Առավոտ» օրաթերթը 23.04.2013 թ.  համարում  զետեղել է  «Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ Արմեն  Մարտիրոսյանի  պնդումը, թե ապրիլի 9-ին  ծառայություն կատարող ոստիկաններից  մեկը  զինված է եղել  ինքնաձիգով: 
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ապրիլի 9-ին  զանգվածային միջոցառումների  ընթացքում հասարակական կարգ  ապահովող ոչ մի ոստիկան հրազեն չի կրել»,-գրված է ոստիկանության պարզաբանման մեջ: