կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-01 10:09
Աշխարհ

Սպիտակ տան մոտ ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի դրոշը

Սպիտակ տան մոտ ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի դրոշը

Օրերս կոշտ ձերբակալության ընթացքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով Սպիտակ տան մոտ բողոքի ակցիայի դուրս եկած ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի դրոշը. այս մասին գրում է FOX news-ը։

Մասնավորապես, նշվում է՝ ցուցարարները Վաշինգտոնի կենտրոնի երթևեկելի մասում՝ նախագահական նստավայրի մոտ, խարույկ են վառել և այնտեղ նետել ձեռքի տակ հայտնված ամեն ինչ։ Նրանք մոտակա շենքից պոկել են դրոշն ու կրակի մատնել։

Բողոքի ակցիայի մասնակիցները այրել են նաև աղբաման, ավտոմեքենա, կոտրել պահուհաններ, այդ թվում Բեյ Ատլանտիկ համալսարանի։

Ըստ ԶԼՄ-ի՝ ցույցերի ժամանակ իշխանություններն անվտանգության ավելի քան 60 աշխատակցի են ուղարկել այնտեղ, կիրառվել է արցունքաբեր գազ։

Տեսանյութն՝ այստեղ.