կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-30 00:06
Հասարակություն

Արոնյանը շանս չունի

Արոնյանը շանս չունի

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով էր խաղում, սակայն մեր շախմատիստը պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին եւ գործնականում կորցրեց առաջին տեղը գրավելու հնարավորությունը։ Վլադիմիր Կրամնիկն ուներ առավելություն եւ պոտենցիալ հաղթական դիրք, սակայն վերջնախաղում Լեւոն Արոնյանը կարողացավ շտկել դրությունը եւ ոչ ոքիի հույս ունենալ: Խաղավերջում Արոնյանը դարձյալ սխալ թույլ տվեց եւ տանուլ տվեց պարտիան 62-րդ քայլում, գրեթե վեց ժամվա պայքարից հետո:

 

Վլադիմիր Կրամնիկը 8 միավորով ընթացիկ առաջին տեղում է: Լեւոն Արոնյանը 6.5 միավորով երրորդ տեղում է։