Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ը տեղեկացրել է, որ երեկ ձերբակալվել էր Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիեւը: Ուշ գիշերին նրան ազատ են արձակել. տեղեկացնում է Turan գործակալությունը:
Ղազիեւին ձերբակալել են քաղաքացիական հագուստով մարդիկ, երբ նա գնալիս է եղել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակ: Ղազիեւի խոսքերով` իրեն նստեցրել են ավտոմեքենա եւ տարել կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչություն: Այնտեղ նրան հասկացրել են, որ ձերբակալությունը կապված է մամուլում նրա ելույթների հետ:
«Նրանք ինձ ասացին. «Սկսել ես ինչ-ոչ բաներ գրել այնտեղ-այնտեղ, քեզ հանգիստ պահիր»,- պատմել է Ղազիեւը: Այնուհետեւ նրան փակել են մենախցում եւ ազատ արձակել ուշ գիշերին:
Մարտի 17-ին «Ազադլըգ» թերթում Ղազիեւը Իլհամ Ալիեւին ուղղված բաց նամակ էր հրապարակել, որում քննադատել էր նախագահի քաղաքականությունը, կոռումպացված պաշտոնյաներին, այլախոհների հետապնդումները, բանակում զինվորների մահերը ոչ մարտական պայմաններում:
Ղազիեւը պաշտպանության նախարար է եղել 1992-1993 թթ.: 1993-ին ձերբակալվել է Շուշին հանձնելու մեղադրանքով եւ մահվան դատապարտվել ռազմական հանցագործությունների համար, որը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ: 2005-ին նրան ներում է շնորհվել: