|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հրատարակչական ընկերությունների եւ Apple Inc.-ի հարաբերությունները շարունակում են սառը մնալ, սակայն ավելի շատ ամսագրեր են սկսել բաժանորդագրություններ կազմակերպել iPad-ով:
Bloomberg Businessweek-ն արդեն սկսել է բաժանորդագրել iPad տարբերակով. մեկ համարի գինը 2.99 դոլար է: Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, մինչ այս արդեն իսկ այս գործընթացին միացել էին հայտնի ամսագրեր Elle-ն ու Maxim-ը:
Իսկ Hearst Magazines ընկերության նախագահ Դեյվիդ Քարեյն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ինքը լավատես է եւ, որպես երկրի երկրորդ խոշոր ամսագրերի հրատարակչություն, այս տարի մի ելք կգտնի iPad-ի հետ համագործակցելու համար: