Ադրբեջանի գերիների և անհետ կորածների գործով պետական հանձնաժողովը հաստատել է ՀՀ 2 քաղաքացիների կողմից ադրբեջանական սահմանը հատելու փաստը. հաղորդում է APA գործակալությունը:
Հանձնաժողովի ղեկավար Ֆերիդուն Սադիհովը նշել է. «Նրանք երկուսն էլ տարեց են: Ադրբեջանական կողմը ցանկանում է նրանց հետ վերադարձնել և, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս նրանց կհանձնեն Հայաստանին: Հանձնաժողովն այս կապակցությամբ դիմելու է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին»: