19.03.2026-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում: 09.11.2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Լեռնային Ղարաբաղ: Գրում է news.5tv.am-ը:
«Գրավոր հարցմամբ վարչապետի աշխատակազմից հետաքրքրվել էինք՝ եթե միշտ Լեռնային Ղարաբաղը եղել է Ադրբեջանի կազմում, ապա ՀՀ վարչապետը ընդունո՞ւմ է, որ հայ-ադրբեջանական սահմանը հատել է ապօրինի կերպով: Նա պատրա՞ստ է դրա համար Ադրբեջանում կրել պատասխանատվություն:
Վարչապետի աշխատազմից այս հարցմանն ի պատասխան ընդամենը ասել են, որ Փաշինյանն այս թեմային անդրադարձել է ու ավելացնելու ոչինչ չունեն: Փաշինյանը մեր ուղարկած հարցին երբեք չի անդրադարձել, և ակնհայտ է, որ վարչապետի աշխատակազմից ուղղակի չեն իմացել, թե ինչ պատասխանեն»: